«Այսօր՝ օգոստոսի 6-ին, սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ
Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը
«Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն առանց հիմնավորման արգելվել է:
Պաշտպանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ
խնդրով: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ ստեղծված իրավիճակի պատճառները
պարզելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է հաշմանդամություն
ունեցող անձանց նկատմամբ ցանկացած խտրական վերաբերմունքի բացառումն ու
հասարակության բոլոր անդամների համար հավասար հնարավորությունների ապահովումը:
Սույն դեպքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
Մանրամասների վերաբերյալ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»: