Տարածված տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 20-ին ՀՀ քննչական
կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքի 5-րդ հարկից
ձեռնաշղթայված վիճակով տղամարդ է իրեն ցած նետել և մահացել։ Դեպքի կապակցությամբ՝ նույն
օրը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել
է քննարկման ընթացակարգ։
Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն
և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի
քննության առարկա դարձնելու պահանջով։