Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության
շրջանակներում հուլիսի 11-ին չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացրել ՀՀ ազգային
անվտանգության ծառայության համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայր:
Ուսումնասիրվել
են ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը, պահման և սանիտարահիգիենիկ
պայմանները, բժշկական օգնությանն ու սպասարկամանն առնչվող հարցեր, ՁՊՎ-ում վարվող հաշվառման
մատյանները և անհրաժեշտ այլ փաստաթղթերը, ինչպես նաև ՁՊՎ-ի անձնակազմի աշխատանքային
պայմանները։
Պաշտպանի
այցելությունները քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման այլ վայրեր կրում
են շարունակական բնույթ: Այցերի արդյունքներն ամփոփվելու են և պետական իրավասու մարմիններին
ներկայացվելու են համակարգային խնդիրների վերաբերյալ լուծումների առաջարկներ։