Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հաշմանդամություն
ունեցող անձանց համար մատչելի և հասանելի պայմանների ստեղծումը և աշխատակազմի կարողությունների
զարգացումը։ Այդ նպատակով Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ համագործակցությամբ
ՄԻՊ աշխատակազմի կողմից կազմակերպվել է ժեստերի լեզվի ուսուցման դասընթաց:
Մասնակցում են ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների
հարցերով հասարակական խորհրդի անդամներն ու ՄԻՊ աշխատակիցները:
Դասընթացի շրջանակում մասնակիցներին փոխանցվում են լսողության
խանգարում ունեցող անձանց հետ հաղորդակցվելու գիտելիքներ։
Պարապմունքներն իրականացվում են առցանց ձևաչափով, մեկնարկել
են հուլիսի 1-ին և տևելու են 3 ամիս։ Նախատեսված են նաև դեմառդեմ հանդիպումներ: