Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 18-ին, չհայտարարված այց է իրականացրել
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Պաշտպանին ուղեկցել է ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման
ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման
վարչության պետ Լաուրա Գասպարյանը։
Անահիտ
Մանասյանը հանդիպում է ունեցել քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ և
քննարկել ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, առողջապահական մարմինների
բուժական հիմնարկներ տեղափոխելու, տրանսպորտային միջոցներին առնչվող մի շարք հարցեր:
Այցի շրջանակում
Պաշտպանն առանձնազրույց է ունեցել նաև դատապարտյալ Վարուժան Ավետիսյանի հետ։ Անահիտ
Մանասյանը տեղում ծանոթացել է նրա առողջական վիճակին և անհրաժեշտ փաստաթղթերին։
Պաշտպանի
այցելությունները քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման այլ վայրեր կրում
են շարունակական բնույթ: