Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և
երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամներից
Մարիամ Տոնոյանը և Տիգրան Մանուկյանը առաջին անգամ հուլիսի 4-5-ը Մալթայում մասնակցել են Երեխաների
հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ENOC) կողմից կազմակերպված Երիտասարդ
Խորհրդատուների եվրոպական ցանցի (ENYA) ֆորումին։
«Խոսում են երիտասարդները
երեխաների իրավունքների պաշտպանության և խթանման մասին» խորագրով միջոցառման
շրջանակում երեխաները ներկայացրել են առաջարկություններ մարդու իրավունքների
պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտների լիազորությունների և հասանելիության
վերաբերյալ, երեխաների շրջանում օմբուսմանական հաստատությունների գործունեության
մասին իրազեկվածության բարձրացման, երեխաների ներգրավման, մասնակցության ապահովման
և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Խորհրդի անդամներն ակտիվ մասնակացել են նաև
խմբային աշխատանքների և քննարկումների, հանդես են եկել ելույթներով:
ֆորումի մասնակից 18 թիմերի կողմից մշակվել են
առաջարկություններ, որոնք կներկայացվեն 2023 թվականի սեպտեմբերի կայանալիք
Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի (ENOC) համաժողովի շրջանակում։