Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 6-ին, ընդունել է Եվրոպական
միության և Եվրոպայի խորհրդի համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» երկրորդ
ծրագրային ձևաչափի շրջանակում իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության
բացառումը Հայաստանում» ծրագրի համակարգող Անջելո Լոնգոյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները:
Այս համատեքստում նա ընդգծել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի,
խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Պաշտպանը
նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում
են գտնում, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական
համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Անահիտ
Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի
հանրային խոսույթից:
Պաշտպանը
բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարի ոլորտում ՄԻՊ աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի
միջև համագործակցության մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու փոխգործակցությունը:
Հանդիպման
ընթացքում քննարկվել են նաև ազգային փոքրամասնություննների իրավունքների պաշտպանությանը
վերաբերելի հարցեր։ Անահիտ Մանասյանը ԵԽ գործընկերոջը տեղեկացրել է, որ աշխատանքներ
են իրականացվում ՄԻՊ-ին առընթեր խորհրդի ձևավորման ուղղությամբ։
Իր հերթին
Անջելա Լոնգոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել «Հավասարության
խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացվող
աշխատանքների մանրամասները, ինչպես նաև ծրագրի շրջանակներում համագործակցությունը խորացնելու
պատրաստակամություն հայտնել։