Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 5-ին, այցելել է Տավուշի մարզի
Իջևան խոշորացված համայնք:
Մասնավորապես՝
Պաշտպանն աշխատակազմի և մարզային ստորաբաժանման ղեկավար Էրիկ Ծերունյանի ուղեկցությամբ
շրջել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզային
ստորաբաժանման տարածքով, զրուցել անձնակազմի և պարտադիր զինվորական ծառայության մեկնող
երիտասարդների հետ, վստահեցրել, որ նրանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերն
իր անմիջական ուշադրության կենտրոնում են, ինչպես նաև մաղթել բարի և անփորձանք ծառայություն:
Հաջորդ
կանգառը Գանձաքար բնակավայրն էր: Անահիտ Մանասյանը բնակավայի վարչական ղեկավար Վարդգես
Դովլաթբեկյանի հետ քննարկել է բնակավայրում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի
հարցեր: Այցի շրջանակում Պաշտպանը շրջել է բնակավայրում կառուցվող դպրոցի տարածքով,
նաև հանդիպումներ անցկացրել բնակիչների հետ:
Նրանք
պատմել են, որ խնդիրները հիմնականում կապված են հողերի ոռոգման հետ:
Մարդու
իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին
տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ: