Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ
Մանասյանն այսօր՝ հունիսի 28-ին, ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային
հանձնաժողովի (ICMP) քաղաքականության և համագործակցության հարցերով տնօրեն Անդրեաս
Քլայզերի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը
ներկայացրել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած զինծառայողների
և քաղաքացիական անձանց, ինչպես նաև վերջիններիս ընտանիքի անդամների իրավունքների պաշտանության
ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ պարբերաբար
հանդիպումներ է ունենում անհայտ կորած անձանց ծնողների և հարազատների հետ, հարցը բարձրացնում
է միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։
Հանդիպման շրջանակում անդրադարձ
է կատարվել անհայտ կորած անձանց հարազատների՝ իրենց ընտանիքի անդամի գտնվելու վայրի
և ճակատագրի մասին իմանալու, արդյունավետ քննության, ներառյալ՝ վարույթի շրջանակներում
որպես տուժող ճանաչվելու և այլ իրավունքներին։ Ներկայացվել են Մարդու իրավունքների
պաշտպանի մանդատի շրջանակներում այս հարցերի առնչությամբ իրականացված աշխատանքները։
Իր հերթին, Անդրեաս Քլայզերը բարձր
է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Անահիտ Մանասյանի կողմից իրականացվող
աշխատանքը, ներկայացրել հանձնաժողովի մանդատը և պատրաստակամություն հայտնել խորացնելու
համագործակցությունը Պաշտպանի աշխատակազմի հետ։