Մարդու իրավունքների
պաշտպանի ներկայացուցիչներն այսօր՝ հունիսի 19-ին, այց են իրականացրել ՀՀ ԱՆ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել Արմեն Աշոտյանի
հետ:
ՄԻՊ ներկայացուցիչները
տեղում ծանոթացել են նրա առողջական վիճակին և պահման պայմաններին։
Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ի
վարչակազմի վերաբերմունքից, ինչպես նաև պահման պայմաններից բողոքներ չի
ներկայացրել։
Նախաձեռնված քրեական
վարույթի և ընտրված խափանման միջոց կալանքի առնչությամբ Ա. Աշոտյանը ներկայացրել է
իր մտահոգություններն ու դիրքորոշումը։
Այցի արդյունքները
կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան
գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն։