Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ
Մանասյանն այսօր՝ հունիսի 16-ին, հրապարկել է Լաչինի միջանցի արգելափակման հումանիտար
հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց:
Զեկույցում Պաշտպանն անդրադարձել
է միջանցքի արգելափակման և անցակետի տեղադրման հետևանքով առաջացած մարդու իրավունքների
խախտումներին, ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների, հանրային և քաղաքական գործիչների
կողմից հնչեցված` հայտյաց արտահայտություններ, ատելության խոսք, ուժի կիրառման սպառնալիք
պարունակող հայտարարություններին, ինչպես նաև անցակետի տեղադրմանն ադրբեջանական հասարակության
արձագանքին։
Արձանագրվել է, որ Լաչինի միջանցքի
շրջափակումից ի վեր ադրբեջանական պաշտոնյաների հայտատարությունները վկայում են, որ
ինչպես այսպես կոչված «էկո-ակտիվիստների» ցույցերը, այնպես էլ անցակետի տեղադրումը
հետապնդում են արցախահայտությանը կենսական անհրաժեշտության ապրանքներից և ծառայություններից
զրկելու նպատակ՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ և հարկադրելով անձանց լքել իրենց տները։
Արցախահայության իրավունքների խախտումների
վերաբերյալ զեկույցն ուղարկվելու է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մանդատ
ունեցող կազմակերպություններին և դերակատարներին, պետական իրավասու գերատեսչություններին։