Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կենտրոնական
բաժնում փաստաբանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ Պաշտպան
Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ
«Այսօր տարածված տեղեկությունների համաձայն՝ ՆԳՆ Ոստիկանության
Կենտրոնական բաժնում բռնություն է գործադրվել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։
Դեպքի կապակցությամբ՝ Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ
սկսվել է քննարկման ընթացակարգ։ Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր
դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն
և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:
Հարկ է ընդգծել, որ փաստաբանի պաշտպանված մասնագիտական
գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն
նախապայմաններից է, արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման
գործում այն ունի առանցքային կարևորություն»: