Մարդու իրավունքների
պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ մայիսի 27-ին անցկացվել է ՄԻՊ առընթեր
երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական Խորհրդի նիստը։
Նիստի շրջանակում
նախանշվել են Խորհրդի մասնակցությամբ կազմակերպվող առաջիկա ծրագրերը և
իրականացվելիք գործողությունները, վեր են հանվել երեխայի իրավունքերի
պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր։
Խորհրդի անդամների հետ
քննարկվել են Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ աշխատակազմի կողմից
կազմակերպվող միջոցառման օրակարգն ու ձևաչափը։ Անդրադարձ է կատարվել նաև
առաջիկայում Երեխաների օմբուդսմեների եվրոպական ցանցի (ENOC) կողմից կազմակերպվող
Երիտասարդ Խորհրդատուների եվրոպական ցանցի (ENYA) ֆորումին Խորհրդի
ներկայացուցիչների մասնակցությանն առնչող հարցերին:
ՄԻՊ առընթեր Խորհուրդը
2023 թվականին ներգրավվել է ENYA-ի կողմից կազմակերպվող ծրագրերում: