Ադրբեջանի կողմից
մայիսի 26-ին առևանգված երկու հայ զինծառայողի հարազատներից Մարդու իրավունքների
պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ստացվել՝ առևանգվածների գտնվելու վայրի և
առողջական վիճակի մասին հնարավոր տեղեկություններ ստանալու վերաբերյալ։
Հաշվի առնելով միջազգային
իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները՝ Պաշտպանը
կոչ է անում միջազգային կառույցներին անմիջապես ջանքեր գործադրել առևանգված
զինծառայողների իրավունքների պաշտպանության երաշխավորման և հայրենիք վերադարձնելու
ուղղությամբ։