«Սիրելի՛
հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:
105 տարի առաջ` 1918 թ․
մայիսի 28-ին, հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախ պետականությունը: Առաջին
հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության
ստեղծման մեր ճանապարհին, որի ամրապնդման ու արժևորման ուղին պետք է շարունակենք և
այժմ։
ՀՀ անկախության
հռչակագրով արձանագրվել է մեր պատրաստակամությունը՝ զարգացնելու առաջին հանրապետության
ժողովրդավարական ավանդույթները և հաստատելու պետականություն՝ հիմնված մարդու
իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքների և միջազգային իրավունքի
հանրաճանաչ նորմերի վրա։ Ուստի, կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու
արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը։
Կրկին շնորհավորում եմ
բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ»։