Մարդու իրավունքների
պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ:
Շիրակի մարզպետ Մուշեղ
Մուրադյանի ուղեկցությամբ Պաշտպանը Գյումրու թիվ 23 և Լուսաղբյուրի միջնակարգ
դպրոցներում ներկա է գտնվել «Վերջին զանգի» միջոցառումների:
Շնորհավորելով
շրջանավարտներին՝ Պաշտպանն իր ելույթում նշել է, որ գիտելիքն է իրական և
անփոխարինելի հարստությունը, որով կարելի է հասնել ամեն ինչի:
«Պետք չէ աշխարհից ու
կյանքից սպասել մեր նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի։ Միշտ պետք է
առաջնորդվել հակառակ տրամաբանությամբ` տալով մեզ շրջապատող միջավայրին շատ սեր,
մարդկային արժեքներ և գիտելիքի վրա հիմնված աշխատանք։ Ստացած գիտելիքը
յուրաքանչյուր մարդու կյանքի ամենամեծ ձեռքբերումն է, այն երբեք հնարավոր չէ
կորցնել: Շնորհավորում եմ սիրելի շրջանավարտներ, կյանքի նոր փուլ մտնելու առթիվ»,-
նշել է նա:
Անահիտ Մանասյանը
հանդիպել է նաև դպրոցների տնօրինության և ուսուցչական անձնակազմի հետ, քննարկել
մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր, ծանոթացրել է ՄԻՊ
հաստատության առաջնահերթություններին, պատասխանել նրանց հուզող հարցերին:
Պաշտպանի կողմից
հանձնվել են նաև խորհրդանշական հուշանվերներ: