Մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 19-ին, անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:
Մասնակցել են ստորաբաժանումների
ղեկավարներն ու աշխատակիցները: Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը
վերաբերելի հարցեր:
Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ
է կատարել քաղաքացիների ընդունելության գործընթացի և նրանց կողմից ստացվող դիմում-բողոքների
ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանը և նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանին
դիմած յուրաքանչյուր մարդ պետք է անհատական և մասնագիտական որակյալ մոտեցում ստանա։
Խորհրդակցության վերջում Անահիտ
Մնասյանը տվել է համապատասխան հանձնարարականներ: