ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ
Մանասյանն այսօր՝ ապրիլի 18-ին, հանդիպում է ունեցել 44-օրյա մարտական
գործողությունների արդյունքում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքի
անդամների մի մասի հետ:
Հանդիպման ընթացքում զինծառայողների ընտանիքի անդամների կողմից
բարձրացվել են մի շարք խնդիրներ՝ կապված ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների,
նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման, քրեական վարույթի
շրջանակում տուժող ճանաչվելու և այլ հարցերի վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ծնողների կողմից
բարձրացված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո, և Պաշտպանի
աշխատակազմում ուսումնասիրվելուց հետո կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:
Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է նաև իր
պատրաստակամությունն անհետ կորած զինծառայողների հարազատներին հուզող հարցերի
շուրջ պարբերաբար հանդիպումներ ունենալու վերաբերյալ: