Դեկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Շվեդիայի Լունդ քաղաքի Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Հուշագիրը ստորագրել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ու Ռաուլ Վալլենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի եվրոպական գրասենյակի տնօրեն Զուզանա Զալանովան։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ռաուլ Վալենբերգ ինստիտուտի արդարադատության մատչելիության բաժնի ղեկավար Ջոշ Օունսթեդը։
Համագործակցության հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ոլորտի օրենսդրության և ստանդարտների բարելավմանն ու առավել արդյունավետ կիրառմանը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել հետամուտ լինել համատեղ և փոխշահավետ նախաձեռնությունների հնարավորությանը։