Հարց՝ Արդյոք ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարի կողմից Ձեզ ուղարկվել են իր կողմից հիշատակված տեսանյութերը, որոնք ըստ ադրբեջանական կողմի պնդումների, պատկերում են հայ զինծառայողների կողմից ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունքի փաստեր։
Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Եվրոպական Միության Հատուկ ներկայացուցիչ պարոն Տոյվո Կլարից ստացել է իր կողմից ավելի վաղ թվիթերյան միկրոբլոգում հիշատակված տեսանյութերը, որոնց վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել իրավապահ մարմիններից։ Պաշտպանի հաստատությունը դեռևս 2021թվականից տեղեկացված է եղել նաև, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայ իրավապահ մարմինների կողմից հարուցված են քրեական գործեր պատերազմական հանցագործությունների փաստերի առնչությամբ։