Հոկտեմբերի 11-ին և 12-ին իրականացվել է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների տեսանկյունից օրենսդրության վերանայման վերաբերյալ երկօրյա համատեղ աշխատաժողով՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների կարողությունների զարգացմանը: Աշխատաժողովն իրականացվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։ Աշխատաժողովի նպատակն էր զարգացնել և ամրապնդել աշխատակազմերի կարողությունները՝ օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի գնահատման և վերանայման գործառույթների իրականացման հարցում՝ մարդու իրավունքների երաշխավորման ու ապահովման տեսանկյունից։
Դասընթացը վարել են միջազգային իրավական և մարդու իրավունքների խորհրդատու Էլիս Թոմասը և Լեհաստանի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի սահմանադրական, միջազգային և եվրոպական իրավունքի վարչության ղեկավար Միրոսլավ Վրոբլևսկին։