Հուլիսի 8-ին տեղի ունեցավ «Ընտանեկան բռնության դեպքերի ճգնաժամային աջակցության կազմակերպումը գենդերազգայուն մոտեցման սկզբունքներով» թեմայով դասընթաց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար։
Դասընթացն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության. բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրի շրջանակներում, որն ուղղված էր ՄԻՊ աշխատակիցների՝ ընտանեկան բռնության դեպքերի վարման կարողությունների զարգացմանը, մասնավորապես` ՄԻՊ Թեժ գծով խորհրդատվության իրականացման գործընթացում։
«Ընտանեկան բռնության դեպքերի ճգնաժամային աջակցության կազմակերպումը գենդերազգայուն մոտեցման սկզբունքներով» թեմայով դասընթացը նպատակաուղղված էր ընտանեկան բռնության հիմնախնդիրը հասկանալու ուժի և իշխանության (գենդերային անհավասարության) դիտանկյունից՝ դեպքերին պատշաճ արձագանքման ու անձանց տրամադրվող ճգնաժամային աջակցության արդյունավետ կազմակերպման նպատակով:
Միջոցառման նպատակներից էր քննարկել նաև գենդերազգայուն մոտեցմամբ աջակցության կազմակերպման սկզբունքները: Դասընթացը վարել է ընտանեկան բռնության հարցերով մասնագիտացված հոգեբան Սիրանուշ Դավթյանը։
Դասընթացն ամփոփվեց հարցուպատասխանով և կոնկրետ դեպքերի վերլուծությամբ։