Սյունիք այցի երկրորդ օրը ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմը՝ Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ Կապանի ՄԻՊ ստորաբաժանման
գրասենյակում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա
Փիթրս Յահիային, Հայաստանում ԵՄ պատվիրակության
ղեկավար, դեսպան Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինին, Հայաստանում Լիտվայի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և ՄԱԿ-ի Բնակչության
հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանին։
Պատվիրակության անդամները ծանոթացան Կապանի
ՄԻՊ ստորաբաժանման աշխատանքներին և գործունեությանը։
Գրասենյակում կազմակերպվել էր նաև հանդիպում
«Ծիածան» Առաջնորդների կրթական կենտրոնի նախագահ Սուսաննա Մարտիրոսյանի և «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության փոխնախագահ
Արմենակ Դավթյանի հետ։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել
են կազմակերպությունների գործունեությունը, անդրադարձել ներկայիս խնդիրներին, ինչպես
նաև առաջարկել նոր ծրագրեր ու գաղափարներ՝ ՀԿ-ների արդյունավետությունը բարձրացնելուն
միտված։
Այնուհետև, Պաշտպանը և պատվիրակության անդամները
փակ հանդիպում են ունեցել գերեվարված քաղաքացու հարազատի հետ։
Հանդիպման ավարտից հետո պատվիրակությունը
ուղևորվել է Գորիս։