Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Պաշտպան Գրիգորյանը ողջունել է դեսպան Սվենսոնին ՄԻՊ գրասենյակում, և ներկայացնելով Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծել է սահմանային անվտանգության, իրավահավասարության,
խտրականության բացառման, կանանց իրավունքների պաշտպանության և ատելության խոսքի բացառման ուղղությամբ Պաշտպանի մանդատի առաքելության լավագույնս իրացնելու իր հաստատակամության մասին:
Դեսպան Սվենսոնն իր հերթին շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձնման առթիվ և բարձր է գնահատել Պաշտպանի կողմից նախանշած գործունեության ոլորտային առաջնահերթությունները՝ ընդգծելով Շվեդիայի դեսպանատան կողմից ՄԻՊ գրասենյակի գործունեությանն աջակցելու բարձր պատրաստակամությունը:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերն առկա համագործակցությունը շարունակելու և խորացնելու պատրաստակամություն են հայտնել: