Լոս Անջելեսում և Կալիֆոռնիայում լույս տեսնող «Ասպարեզ» օրաթերթն անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ԱՄՆ այցին։
Մանրամասն ներկայացված են այցի ընթացքում հանդիպումներն ու քննարկումները, որոնց հիմնական թեմաներից են եղել Հայաստանի բնակչության իրավունքների պաշտպանության նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև ադրբեջանական զինված
ծառայողների կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների, վայրագությունների համար պատասխանատվությանն հարցն ու գերիների վերադարձի հրատապությունը։