Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին որդու նկատմամբ հաշմանդամության խումբ սահմանելուն աջակցելու հարցով։ Նա նշել է, որ տևական ժամանակ դիմել է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով իր որդու նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելու նպատակով, սակայն չի իրականացվում։
Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ իրեն հստակ տեղեկություններ ստանալ չի հաջողվում։
Բողոքի ուսումնասիրության ընթացքում կապ է հաստատվել ՀՀ մարզերից մեկի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի իրավասու ներկայացուցչի հետ, քննարկվել է դիմումատուի որդուն բժշկասոցիալական փորձաքննության նշանակման հարցը և պետության պարտավորությունը փորձաքննության ապահովման հարցում:
Համագործակցության արդյունքում բողոք ներկայացրած անձի որդու նկատմամբ նշանակվել է փորձաքննություն, որի արդյունքում վերջինս ստացել է հաշմանդամության խումբը: