ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ հոկտեմբերի 9-10-ը իրականացրել է ԶԼՄ ներկայացուցիչների երկօրյա դասընթաց կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
Դասընթացին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն։
«Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացի ժամանակ լրագրողները ծանոթացել են կենսաէթիկայի ոլորտում Օվիեդոյի կոնվենցիայի և լրացուցիչ արձանագրությունների հիմնական սկզբունքներին, կենսաբժշկության մեջ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանի դերին, հանրային առողջապահական ճգնաժամերում մարդու իրավունքների հիմնական խնդիրներին։
Քնարկմանը զեկույցներ են ներկայացրել արտակարգ իրավճակներում մարդու իրավունքների խախտումների, առողջապահական գրագիտության, առողջապահական լրագրության հիմնական սկզբունքների, առողջությանը վերաբերող տեղեկատվության հավաքագրման և փոխանցման առանձանահատկությունների վերաբերյալ։
Միջոցառման ավարտին «HELP-ը կենսաէթիկայում լրագրողների համար» երկամսյա վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր։