Հոկտեմբերի 17-ին՝ Գյումրի, Գորիս և այլ համայնքների տեղական ինքնակավարման մարմինների ընտրությունների օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է սոցիալական ցանցերի ու ԶԼՄ-ների մշտադիտարկում, ինչպես նաև ուսումնասիրվել են Պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերը:
Օրվա ընթացքում համատեղ աշխատանք է իրականացվել ԿԸՀ-ի հետ՝ կապված քաղաքացիների ընտրական իրավունքների երաշխավորման հետ:
Արձանագրված խնդիրները կամփոփվեն և իրավասու մարմիններին կուղարկվեն գրություններ, այդ թվում՝ կապված Տեղ համայնքում ենթադրյալ ընտրակաշառքի բաժանման հրապարակային տվյալները ստուգելու, Ոստիկանության կողմից Գորիս քաղաքում «Առուշ Առուշանյան դաշինքի» շտաբի մուտքը փակելու հետ: