Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ բժիշկ Լաուրա Գասպարյանի
կողմից մշակվել է վերապատրաստման ձեռնարկ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի
միջին բուժանձնակազմի համար քրեակատարողական հիմնարկներում առողջապահության առնչվող
առանձնահատուկ խնդիրների վերաբերյալ:
Ձեռնարկը պատրաստվել է Եվրոպայի խորհրդի
«Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական
հիմնարկներում» ծրագրի շրջանակներում։
Ձեռնարկում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել
քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց սննդից հրաժարվելու դեպքերի
վարմանը, հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրմանը, բժշկական էթիկային և պացիենտների
խնամքին:
Ձեռնարկը ներառում է նաև երկօրյա վերապատրաստումների
անցկացման մեթոդաբանություն և օրակարգ, որով նախատեսվում է առաջիկայում իրականացնել
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջին բուժանձնակազմի վերապատրաստում։