Սեպտեմբերի
28-ն աշխարհում նշվում է՝ որպես տեղեկատվության համընդհանուր մատչելիության միջազգային
օր:
Տեղեկատվության
մատչելիությունը պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության կարևորագույն երաշխիք
է, և պետությունը պետք է ապահովի տեղեկատվության արդարացի հասանելիություն բոլորի համար՝
մարդկանց կարիքներին ու նոր տեխնոլոգիաների զարգացմանը համահունչ:
Այդ գործում
կարևոր դեր ունեն լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունը, քանի որ նրանք
իրենց գործունեությամբ նպաստում են խոսքի ազատության երաշխավորմանը և տեղեկատվության
տարածմանը։
Բոլոր
պետական մարմինները պետք է նկատի ունենան, որ տեղեկատվությունը հանրամատչելի ու հասանելի
դարձնելով առաջին հերթին նպաստում են իրենց հաստատության նկատմամբ վստահության բարձրացմանն
ու ապատեղեկատվության դեմ պայքարին: