Արցախի և Հայաստանի դեմ
2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմն ուղեկցվեց
ադրբեջանական աննախադեպ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված
հանցագործություններով։
Հենց առաջին օրը Արցախի
Մարտունի քաղաքի հրետակոծությունից իր տան բակում սպանվեց 9-ամյա Վիկտորյա
Գևորգյանը:
Արցախի խաղաղ բնակիչներ
69-ամյա Գենադի Պետրոսյանը Մադաթաշենից և 82-ամյա Յուրի Ասրյանը Ազոխից դաժանաբար
գլխատվեցին. գլխատումների ողջ ընթացքը նկարահանել են հենց ադրբեջանական
զինվորականները, որ հետո իրենց բացառիկ ցինիզմը տարածեն և արժանանան «փառքի»
խրախճանքի:
Պատերազմի ընթացքում ու
պատերազմից հետո խոշտանգվեցին ու դաժանությունների ենթարկվեցին քաղաքացիական
անձինք ու զինվորականներ՝ ջիհադիստների ու ահաբեկիչների ակտիվ մասնակցությամբ:
Նպատակային հարձակումներով, արգելված զինատեսակների օգտագործմամբ ավերվեցին
քաղաքացիական բնակավայրեր: Անարգվեցին ու ոչնչացվեցին հայկական եկեղեցիներ:
Այս ամենն ուղեկցվում
էր սանձարձակ ու ցինիկ պահվածքով հատուկ նկարած տեսանյութերով՝ հայկական
սոցիալական ողջ մեդիան դիտավորյալ լցնելով բռնության տեսարաններով:
COVID-19-ի
պայմաններում ադրբեջանական հարձակումները մարդկության դեմ ուղղված հանցանքներ էին,
որոնք շեշտակիորեն ավելացրին մահվան դեպքերը՝ կատվածահար անելով Արցախի ու
Հայաստանի առողջապահության համակարգերը:
Ողջ նշվածն ուղեկցվում
էր հսկայածավալ ատելության ու թշնամանքի քարոզով, որ ադրբեջանական
իշխանությունները միայն խրախուսում էին:
Տեղի ունեցածը բերում է
միանշանակ հետևության. իրականացվել է էթնիկ զտումների ու ցեղասպան
քաղաքականություն:
Չպե՛տք է մոռանանք, որ ադրբեջանական
պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզն այսօր ոչ միայն չի
նվազել, այլ ստացել է ծայրահեղական, ֆաշիստական նոր դրսևորումներ:
Մինչ օրս պատերազմական
հանցանքի որևէ կատարող չի պատժվել: Եվ քանի դեռ կատարվածի համար մեղավորները
պատասխանատվության չեն ենթարկվել, շարունակվելու է ատելության ու թշնամանքի
քաղաքականությունը, իրական է լինելու վայրագությունների վտանգը, խաթարված է մնալու
մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպան