Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած
«Ինտերնետի ազատություն 2021» զեկույցում հիմք են ընդունվել նաև Հայաստանի մարդու իրավունքների
պաշտպան Արման Թաթոյանի հայտարարություններին։
Մասնավորապես, զեկույցում հղում է արված 2020 թվականի
սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
այն հայտարարությանը, որով ծնողներին և երեխաներին կոչ էր արվում չափազանց զգույշ լինել
սոցիալական ցանցերից օգտվելիս և խուսափել հատկապես TikTok- ից՝ վկայակոչելով թուրքական
և ադրբեջանական աղբյուրներից տարածվող բռնության կոչերը:
Մեծ կարևորություն ունի նաև այն, որ Freedom House-ի
զեկույցում օգտագործված է 2020 թվականի տարեվերջին Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների
պաշտպանների համատեղ զեկույցը՝ ադրբեջանական և թուրքական աղբյուրներից տարածվող ատելության
խոսքի վերաբերյալ։ Ըստ համատեղ զեկույցի՝ Ֆեյսբուք, Թվիթեր ու ՏիկՏոկ ցանցերում հնչում
են սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և մշակութային ժառանգության
վայրերի ոչնչացման կոչեր։
Freedom House-ը զեկույցը կազմելիս հաշվի է առել նաև
պատերազմի ու ռազմական դրության ժամանակ կիրառված սահմանափակումները։ Այդ սահմանափակումների
վերաբերյալ նախորդ տարի իր քննադատական դիրքորոշումներով էր հանդես եղել նաև Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպանը։
Զեկույցը՝ այստեղ: