ՀՀ Գորիս-Որոտան ճանապարհահատվածից ՀՀ Կոտայքի մարզի Քասախ
համայնքի երկու բնակիչների անհետանալու հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմը խոսել է ՀՀ ԱԱԾ-ի հետ:
ԱԱԾ-ն մեզ հաստատել է, որ Քասախից մեր հայրենակիցները շեղվել են
ճանապարհից ու հայտնվել այնպիսի հատվածում, որ ներկայում գտնվում է ադրբեջանական վերահսկողության
ներքո:
Կշարունակենք համագործակցել ԱԱԾ մեր գործընկների հետ՝ մեր
իրավասության շրջանակում: Կարող եմ հավաստել, որ այս պահին ԱԱԾ-ն ակտիվ միջոցներ է
ձեռնարկում այս պահին՝ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար:
Ինքս խոսել եմ անհետացածների ընտանիքների անդամների հետ:
Խոսել եմ նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի
պատվիրակության ղեկավարի հետ: Տեղեկացրել եմ խնդրի մասին, փոխանցել մեր ձեռք բերած
տվյալները և խնդրել հարցը պահել անմիջական ուշադրության ներքո:
Եվս մեկ անգամ շեշտում եմ. մենք ինքներս պետք է ստեղծենք մեր
իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: Մինչև դա չանենք,
այսպիսի դեպքերը չեն վերանալու: Միշտ լինելու է անորոշություն: Գրեթե 1 տարի է,
ինչ խնդիրների մասին այդքան զգուշացնում եմ կոնկրետ փաստերով:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան