Հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու
կոնկրետ ապացույցներ, բարձր հավաստիությամբ փաստեր են ներկայացված ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի անգլերենով այս արտահերթ զեկույցում:
Փաստաթուղթը
վերաբերում է պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի պատասխանատվությանը:
Զեկույցի
հիմնական դրույթներն այսօր հրապարակել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն
ու իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ ցույց տալով հայ ռազմագերիների և քաղաքացիական
անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների և նվաստացումների փաստերը, այդ
արարքների համար պատասխանատվության մեխանիզմները:
Արտահերթ
զեկույցում ներկայացված են նաև 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Կովսականում տեղի ունեցած
զանգվածային խախտումները (հայ զինվորներին մեքենայից կապել ու քաշել, սպանված մարդկանց
ականջները կտրել և այլն)։
Զեկույցն
ունի հետևությունները, այդ թվում՝ կապված Ադրբեջանի Սահմանապահ ծառայութան հետ, հիմնավորող
լուսանկարներ և տեսանյութեր, վերլուծություններ։
Փաստաթուղթը
կուղարկվի միջազգային կառույցներին, ինչպես ՀՀ պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին։
Զեկույցը՝ այստեղ: