Կալանավորված անձի քույրը դիմել է Մարդու իրավունքների
պաշտպանի աջակցությանը եղբորը ցուցված վիրահատությունը կազմակերպելու հարցով:
Ըստ բողոք ներկայացրած անձի՝ անազատության մեջ
գտնվելու ընթացքում առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ եղբայրը տեղափոխվել
է քաղաքացիական բժշկական հաստատություն, այնտեղ նրան ցուցվել է վիրահատություն, որը
տևական ժամանակ է՝ չի կազմակերպվում:
Խնդրի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմում
սկսվել է գրավոր քննարկման ընթացակարգ, և բողոքում բարձրացված հարցերի կապակցությամբ
գրություններ են հասցեագրվել իրավասու պետական մարմիններին:
Արդարադատության նախարարության և «Քրեակատարողական
բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքում իրականացվել են կալանավորված
անձին անհրաժեշտ բժշկական հետազոտությունները, որից հետո կազմակերպվել է վերջինիս վիրահատությունը՝
պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում: