Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքների
նպատակով գտնվում է Երասխում (ՀՀ Արարատի մարզ):
ՀՀ
մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Երասխի հարևանությամբ
ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական
բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական
վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու
խաղաղ կյանքը:
Կրակոցների
հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի
հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին և նաև
ապացուցվում է այն փաստով, որ Երասխի հատվածում ադրբեջանական պարբերական դարձած
կրակոցներից հուլիսի 14-ին զոհվել է ՀՀ զինված ուժերի ծառայող:
Այցի
արդյունքները կամփոփվեն` արձանագրելով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների
խախտումները: Առանձին զեկույցով մանրամասները կներկայացվեն միջազգային
կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև ՀՀ պետական համապատասխան
մարմիններին: