Հետաքրքիր վիճակ է, երբ
իրավապահ մարմինների կողմից թույլ տրվող մարդու իրավունքների խախտումներին և
անարդարությանը փաստաբանի կամ անձնական կարգավիճակով բախվում են հենց այդ
մարմինների նախկին աշխատակիցները (հետաքննիչներ, քննիչներ, դատախազներ և այլն), ու
այդ խախտումներին նրանց արձագանքը սովորաբար առավել կոշտ է լինում:
Ու խոսքն էլ այն
խախտումների մասին է, որ թույլ են տրվել նաև այն ժամանակ, երբ իրենք են այդ
մարմիններում աշխատել կամ գուցե նրանց մի մասը հենց ինքն է թույլ տվել այդ
խախտումները:
Խախտումներին
արձագանքելը, իհարկե, դրական է, բայց այս կրկնվող շղթայի մասին պետք է հիշեն բոլոր
քննիչները, դատախազները կամ օպերատիվ ծառայողները. ծառայությունը կամ համակարգը
թողնելուց հետո իրենք են բախվելու այն
նույն խախտումներին, որ հիմա իրենց օրոք են թույլ տրվում:
Այնպես որ, ամենայն հարգանքով ու
բարեխղճության կանխավարկածով իրավապահ մարմինների գործող կամ նախկին ծառայող մեր
գործընկերների նկատմամբ` չպետք է մոռանալ, որ մարդու իրավունքների խախտումները
նույնպես բումերանգ են:
Արման
Թաթոյան
ՀՀ
մարդու իրավունքների պաշտպան