Մի
քանի օր առաջ Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Դիզակ արտ» մշակութային
կենտրոն: Այն հիմնել են կանայք, որոնք պատերազմից առաջ աշխատել են Հադրութի
մշակութային հաստատություններում:
«Դիզակ
Արտ» կենտրոնում ցուցադրված են պատերազմից փրկված ցուցանմուշներ, որոնք մեր
պատմության ու մշակույթի վկայությունն են, ապացուցում են, որ Հադրութը բոլոր
ժամանակների հայկական քաղաք է: Այս կենտրոնը նպատակ ունի պահպանել Հադրութի
կոլորիտը, պատկերներն ու Երևանում այն դարձնել մշակութային միջոցառումների
կենտրոն:
Պաշտպանն ու աշխատակազմի մասնագետները
հադրութցիների հետ քննարկել են նրանց իրավունքներին վերաբերող հարցեր:
Բարձրացված բոլոր հարցերի լուծման
ուղղությամբ պայմանավորվել են համատեղ աշխատել: Հանդիպմանը մասնակցել են նաև
ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից:
Այս հարցերով Պաշտպանն ամուր
համագործակցում է նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ Գեղամ Ստեփանյանի հետ: Միասին կքննարկեն հարցերի լուծման
ուղղություները: