Հայկական
PR մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա պետական կառույց» անվանակարգում Մարդու
իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհված առաջատարի մրցանակն օրեր առաջ Արման
Թաթոյանն անձամբ ստացել է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ
Ավետիսյանից:
Հայկական
Փի Ար ասոցիացիան PR դպրոցի մասնակիցներին Պաշտպանը ներկայացրել է հաստատության
աշխատանքի սկզբունքները, հանրային հաղորդակցության ոլորտի ռազմավարությունը,
ճգնաժամային իրավիճակում աշխատանքի բարդությունները և այլն:
PR
դպրոցի մասնակիցներին հետաքրքրող թեմաները շատ տարաբնույթ էին, և բոլոր
մասնակիցներն էլ քննարկման կարևոր հարցեր են բարձրացրել:
Մանրամասն
քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանը շրջանակը, և նորից շեշտել
է Արման Թաթոյանը, որ Պաշտպանի հաստատությունը ստեղծվել է պետական մարմինների ու
պաշտոնյաների գործողությունները վերահսկելու համար, որպեսզի չխախտվեն մարդկանց
իրավունքները:
Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք
հայտնում Հայկական PR մրցանակաբաշխության կազմակերպիչներին ու ժյուրիի անդամներին
Պաշտպանի հաստատությանը տված գնահատականի համար: