Այսօր
ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ուղղված գրավոր նամակով եմ բարձրացրել Եվրոպական դատարան
միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու հարցը` կապված Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև
ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության
գոտի ստեղծելու հետ:
Նամակում
նշել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը
Կառավարությանը կտրամադրի հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են Եվրոպական
կոնվենցիայի խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:
Մասնավորապես,
արդեն նախորդ մի քանի հայտարարությամբ նշել եմ, որ ադրբեջանական զինված ծառայողների
ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների
միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների
եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները.
1) կյանքի
իրավունք, Կոնվենցիայի 2-րդ հոդված,
2) ազատության
և անձնական անձեռնմխելիության իրավունք, Կոնվենցիայի 5-րդ հոդված,
3) մասնավոր
և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Կոնվենցիայի 8-րդ հոդված,
4) սեփականության
իրավունք, 1-ին արձանագրության 1-ին հոդված,
5) տեղաշարժի
ազատություն, 4-րդ արձանագրության 2-րդ հոդված և այլն:
Նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին
ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի:
Արման
Թաթոյան
ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան