Ցավոք, այս նախընտրական քարոզարշավի արատավոր երևույթ է դարձել
հայհոյանքը:
Եղկելի բառերով, սեռական բնույթի հայհոյանքներով տարբեր քաղաքական
ուժեր ու գործիչներ իրար ուղիղ հրապարակային հայհոյում են:
Զգուշացնում եմ, որ ձեր հայհոյանքի բառերը արագ տարածվում են
մարդկանց մեջ, հետո մարդիկ իրար են հայհոյում, ձեզ են հայհոյում ձեր իսկ
օգտագործած բառերով:
Կան դեպքեր էլ, որ չնայած հայհոյանքից բողոքում են, բայց նաև
անհամբեր սպասում են այդ հայհոյանքին, որ կեղծ ու իրական էջերով ակտիվ տարածեն`
զոհի կերպարանք ընդունելով ու ավելի շատ հայհոյելով:
Ընդ որում, ինչ-որ ուժի կամ գործչի աջակցող կեղծ էջերից արհեստական
հարձակումներով էլ Մարդու իրավունքների պաշտպանից են սկսում պահանջել
առանձին-առանձին անդրադառնալ հայհոյանքի ամեն բառի ու գնահատական տալ կոկրետ
իրավիճակների:
Վերջին օրերին նորից սկսվել են հասցեագրվել պաշտոնյաների
պաշտպանելու դիմումներ` բացահայտ անտեսելով, որ Պաշտպանը պաշտոնյա պաշտպանող կամ
մասնավոր անձանց միջև հայհոյանքի գործ քննող չէ, «մոռանալով», որ դրա համար կան
իրավապահ մարմիններ ու դատարան:
Հայհոյանքը, այն էլ դա հրապարակային անելն ագրեսիվացնում է
մթնոլորտը, ավելացնում է լարվածությունը: Այն չի կարելի դարձել հանրային օրակարգի
մաս:
Բոլոր քաղաքական ուժերից ու գործիչներից խստիվ պահանջում եմ
դադարեցնել հայհոյանքի հանրային օրակարգ զարգացնելու ու բացահայտ խրախուսելու
արատավոր պահվածքը:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան