Նախընտրական
քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը
շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների
փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին:
Ակնհայտ է, որ նման բան
տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը
երկրում և ավելի են բարդացնում գերիների վերադարձը. այդ կերպ ադրբեջանական
իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»: Եվ,
իհարկե, դա բացահայտ անհարգալից վերաբերմունքի է գերիների ու նրանց ընտանիքների
անդամների, նրանց զգացմունքների նկատմամբ:
Ուստի, մարդու
իրավունքների պաշտպանը բոլորից պահանջում է ամբողջությամբ դադարեցնել գերիներին
վերադարձի հարցերի շահարկումը:
Պետք է ոչ թե
շահարկումներով բարդացնել գործընթացը, այլ իրական ջանքեր ներդնել Ադրբեջանում
անօրինական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար: