ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառներից
է այն, որ Կառավարությունը սահմանային բնակիչների իրավունքներն ու առհասարակ`
մարդու իրավունքները չի դնում քննարկումների ու որոշումների հիմքում:
Դրա համար էլ Կառավարությունը ձախողում է իր պոզիտիվ
պարտավորությունները, անթույլատրելի սխալներ է գործում իր քաղաքացիների
իրավունքները և առաջնահերթ` սահմանային բնակչության բնականոն կյանքը երաշխավորելու
հարցում:
Չի կարելի պետական սահմաններին վերաբերող բոլոր հարցերը քննարկել
միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից, այն էլ պայմանավորված պատերազմի
հետևանքներով և ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականության
պայմաններում:
Հիմքում պետք է դնել մարդու և առաջնահերթ` սահմանային բնակիչների
իրավունքները, սահմանային բնակչության բնականոն կյանքի պայմանները (կյանքի,
սեփականության, արժանապտիվ ու անվտանգ ապրելու, երջանկության ձգտելու (pursuit of
happiness) և այլ իրավունքներ): Այս դիրքերից առավել ուժեղ ենք նաև միջազգային
հարթակներում:
Այսպես շարունակվելու դեպքում թերություններն ու ձախողումները
միայն ավելանալու են:
Չպետք է մոռանալ, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի միջազգային
պարտադիր սկզբունքներից են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և իրավունքի
գերակայությունը:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան