Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ` աշխատանքային
խումբ է մեկնել ՀՀ Սյունիքի մարզ Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով
անվտանգության գոտու հայեցակարգի համար լրացուցիչ փաստահավաք աշխատանքների
նպատակով։
Պաշտպանի դիրքորոշմամբ՝ անվտանգության գոտին անհրաժեշտ է ՀՀ
սահմանային բնակիչների, մեր երկրի քաղաքացիների իրավունքների երաշխավորման համար:
Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև
ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն:
Առկա վիճակը ոտնահարում է ՀՀ սահմանային բնակիչների կենսական
իրավունքները (կյանքի, սեփականության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության,
արժանապատից ապրելու և այլ իրավունքներ:
Դրանից բացի, նրանք այդ վայրերում են հայտնվել նոր պատերազմի
սպառնալիքների և ցեղասպան քաղաքականության արդյունքում: