Կարևոր փաստ` ի գիտություն որոշ պաշտոնյաների
ու գործիչների`
Դիլիջանի գավառին պատկանող Սոֆլու, Բարխուդարլու եւ Վերին Աքսիփարա
(Ոսկեպար) գյուղերը` ընդհանուր 3104 դեսյատին տարածքով, Անդրկովկասյան Դաշնության
Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային եւ անտառային վեճերը լուծող տեղական
հանձնաժողովի 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին:
Այդ և մի շարք այլ գյուղեր միշտ էլ ռազմավարական, կենսական կարևոր
նշանակություն են ունեցել և հիմա էլ շարունակում են ունենալ ՀՀ սահմանային
բնակչության անվտանգության, նրանց սեփականության իրավունքների երաշխավորման, այդ
թվում` հողատարածքներն ու արոտավայրերն օգտագործելու տեսանկյունից:
Հ.Գ. Դեսյատինը հողային տարածության հին չափ է` 2400 քառ. սաժեն
կամ 1.09 հեկտար:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան