Le Courrier d'Erévan պարբերականն
անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությանը, որ
Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ
միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների
իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ։
Հոդվածում նշված է Մարդու
իրավունքների պաշտպանի այն դիրքորոշումը, որ ՀՀ քաղաքացիների ու, նախևառաջ
սահմանային բնակիչների խաթարված բնականոն կյանքը, իրավունքները նվազագույն
պայմաններով վերականգնելու համար ադրբեջանական զինված ծառայողները, դրոշներն ու
ցուցակները պետք է հեռացվեն ՀՀ գյուղերի հարևանությունից ու համայնքների միջև
ճանապարհներից:
Մանրամասները՝ այստեղ: