Գրեթե
բոլոր տեսանյութերում ադրբեջանական զինծառայողները բաց դեմքերով են իրականացնում դաժանություններ
հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական
անձանց նկատմամբ, կտրում նրանց մարմինների մասերը, խոշտանգում ու գլխատում կենդանի մարդկանց: Նրանք ուղղակի համոզված են, որ
անպատիժ են մնալու իրենց կատարած պատերազմական հանցանքների համար:
Այս մասին
ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ խոսելով նաև ադրբեջանական հայատյաց
քաղաքականության մասին:
Ադրբեջանական
զինծառայողների պատերազմական հանցագործությունների, Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք
աշխատանքների ու մարդու իրավունքների վիճակի մասին պատմող ռադիոհաղորդումը հեռարձակվել
է գերմանական Südwestrundfunk,
Deutschlandfunk և Westdeutscher Rundfunk լրատվամիջոցներով:
Հարցազրույցը՝ այստեղ: