Ճգնաժամային
իրավիճակներում պետության հանրային հաղորդակցությունը կամ քաղաքականությունը պետք է
լինի այնպիսին, որ ինֆորմացիոն դաշտում նախաձեռնությունը հենց սկզբից վերցնի իր ձեռքը։
Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը նշել է «Տեղեկատվությունը, հաղորդակցությունը
և առողջապահական գրագիտությունը COVID-19 համավարակի պամաններում» թեմայով միջազգային
բարձաստիճան միջոցառման ժամանաի, որը կազմակերպել է Եվրոպայի խորհուրդը և Մոսկվայի
Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ռուս.՝ МГИМО):
Պաշտպանի
դիտարկմամբ, երբ պետությունը պասիվ է լինում նման իրավիճակներում, ինֆորմացիոն վաակում է առաջանում, որը հետագայում
լցվում է ապատեղեկավությամբ, կեղծ ինֆորմացիայով, ինչն էլ հետագայում օգտագործվում
է պետության դեմ:
Մարդու
իրավունքների պաշտպանը կարևորել է պետություն-քաղաքացի ինֆորմացիոն կապի, նրանց միջև
վստահություն ստեղծելու, իրավագիտակից հասարակություն ստեղծելու անհրաժեշտությունը։
Միջոցառմանը
մասնակցել են ՌԴ-ում Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարը, ՌԴ գործադիր, դատական
իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Եվրոպայի խորհրդի
բարձրաստիճան պաշտոնյաներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) անդամներ
և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Տեսանյութը՝ այստեղ: