Մարդու իրավունքների
պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է վաղ առավոտից Հայաստանի Հանրապետության
Սյունիքի մարզում սահմանների հետ կապված իրավիճակը:
Պաշտպանը հատուկ
արձանագրում է, որ սահմանների հետ կապված հարցերը հասկանալիորեն ունեն հանրային
մեծ հետաքրքրություն և զգայունություն, իսկ հանրությունն էլ ունի իրավիճակի մասին
ժամանակին ամբողջական, հստակ ու հավաստի տեղեկություններ ստանալու իրավունք։
Ուստի, իրավասու
մարմինները պետք է ներդնեն բոլոր ջանքերը տեղեկատվական դաշտում պաշտոնական
ինֆորմացիան հնարավորինս լայն տարածելու ուղղությամբ՝ դրանով իսկ բացառելով
ապատեղեկատվության տարածումը:
Նշվածի
հետ միասին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև ՀՀ
սահմանների հետ կապված խուճապ և լարվածություն առաջացնող ապատեղեկատվություն:
Պաշտպանը հորդորում է լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի օգտատերերին ձեռնպահ
մնալ նման տեղեկությունների տարածումից:
Ինչպես Պաշտպանն
անձամբ, այնպես էլ աշխատակազմը կապի մեջ են համայնքային ու պետական իրավասու
մարմինների հետ, և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում նույնպես
ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր: