Այսօր՝ ժամը 10:00-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն
Ազգային ժողովում ներկայացրել է 2020 թվականի տարեկան հաղորդումը և խոշտանգումների
կանխարգելման մեխանիզմի զեկույցը, որը ուղեկցվել է նաև ժեստերի լեզվով թարգմանությամբ:
Տարեկան
զեկույցի և հաղորդման մեջ ներկայացված են 2020 թվականի ընթացքում, այդ թվում՝ նոր կորանավիրուսային
(COVID-19) համավարակի, արտակարգ և ռազմական դրությունների պայմաններում Մարդու իրավունքների
պաշտպանի գործունեության արդյունքները, մարդու իրավունքների հարցերը։
Երկու
փաստաթղթերն ընդհանուր առմամբ կազմում են 1970 էջ: Ընդ որում, տարեկան հաղորդման ու
զեկույցի մեջ ներառված չեն այն տասնյակներով արտահերթ զեկույցներն ու հաղորդումները,
որ 2020թ. ընթացքում կազմվել են:
Տարեկան
հաղորդման հղումը՝ այստեղ:
Խոշտանգումների
կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցը՝ այստեղ:
Ժեստերի լեզվով թարգմանության հարցում աջակցությունը
տրամադրել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA)։
Ազգային ժողովի նիստը՝ այստեղ: